National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.02.2013
ՌԴ Սվերդլովսկի մարզի պատվիրակությունը՝ ԱԺ-ում
1 / 1

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը փետրվարի 13-ին հանդիպում ունեցան եվրասիական ինտեգրման հարցերով Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ քաղաքից ժամանած պատվիրակության հետ, որին ուղեկցում էր Եվրասիական համագործակցության հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը:

Պատվիրակության ղեկավար, Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Միխայիլ Ֆյոդորովը նշեց, որ եվրասիական ինտեգրման գործընթացներում մեծապես կարեւորվում է երիտասարդների մասնակցությունը եւ հատկապես այդ տեսանկյունից արժեւորեց համագործակցությունը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ: Եվրասիական համագործակցության հեռանկարներին անդրադառնալով՝ հյուրերը մատնանշեցին այն հնարավորությունները, որ տարածաշրջանային համագործակցության զարգացմամբ կստեղծեն եւ կիրացնեն ԱՊՀ երկրները՝ շնորհիվ ընդհանուր շահերի ու նպատակների: Նրանք  ներկայացրին նաեւ արդեն իսկ հաջողությամբ իրագործված ծրագրեր ԱՊՀ անդամ որոշ երկրների մասնակցությամբ: ՌԴ-ում եվրասիական ինտեգրման գաղափարի նպատակով իրականացվող տարբեր ծրագրերի մասին խոսեցին պատվիրակության անդամ, Նովոուրալսկ քաղաքային օկրուգի ղեկավար Վլադիմիր Մաշկովը եւ Եվրասիական ինտեգրման զարգացման հիմնադրամի նախագահ Սերգեյ Պորխաչյովը:

Մհեր Սիմոնյանը տեղեկացրեց, որ պատվիրակությունը կլոր սեղանի է մասնակցելու Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, որի ընթացքում կքննարկվեն մի քանի ծրագրեր:

Ողջունելով պատվիրակության այցը խորհրդարան՝ Արտակ Դավթյանը նշեց, որ Հայաստանում պարբերաբար քննարկվում է եվրասիական ինտեգրման հարցը. այն գտնվում է քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նկատեց, որ եթե եվրասիական ինտեգրման գաղափարը Հայաստանում դեռեւս որպես նորույթ է ընկալվում, ապա Ռուսաստանի Դաշնության հետ մեր բարեկամական կապերն ունեն ոչ միայն երկար տարիների պատմություն, այլեւ ռազմավարական նշանակություն: Կարեւորվեցին տնտեսական համագործակցության ծրագրերը, ընդգծվեց, որ Հայաստանում միշտ ողջունվել են տնտեսական ինտեգրմանն ուղղված քայլերը: Արտակ Զաքարյանի խոսքով՝ Հարավային Կովկասում առկա իրավիճակում պետք է երկկողմ ու բազմակողմ, բազմավեկտոր համագործակցության միջոցով կարողանալ լուծումներ գտնել ապագայի կայուն եւ խաղաղ զարգացման համար: Մյուս կողմից՝ ժամանակակից աշխարհը լի է տարբեր մարտահրավերներով, որոնք միայնակ հաղթահարել հնարավոր չէ, ուստի ինտեգրման բոլոր ուղիները կարեւոր նշանակություն են ստանում: Նրա կարծիքով՝ եվրասիական ինտերգրման շուրջ համագործակցությունը Հայաստանին ավելի լայն հնարավորություններ կարող է տալ Ռուսաստանի Դաշնության հետ առկա ռազմավարական հարաբերությունները զարգացնելու եւ հատկապես տնտեսական կապերի ուժեղացման տեսանկյունից:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն իր խոսքում կարեւորեց եվրասիական համագործակցությունը՝ որպես ընդհանուր խնդիրների լուծման հարթակ: Արտակ Դավթյանը համոզմունք հայտնեց, որ նմանատիպ այցերը, քննարկումները մեծապես կնպաստեն գործընթացի արդյունավետությանը:

Հայ խորհրդարանականները շնորհակալություն հայտնեցին հյուրերին՝ բարձրացված մի շարք հարցերին հանգամանալից պատասխանելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am